ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում

Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
27.01.2021 | 22:08

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ հունվարի 27-ին Այդին Քերիմովին Շուշիի շրջանում հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել ու տեսահանդիպում անցկացրել նրա հետ: Տեսակապի ժամանակ Ալիևը Շուշիի մասին բավական երկար ու ծավալուն ելույթ է ունեցել, անդրադարձել Շուշին գրավել-հանձնելու թեզին, խոսել նրա «դժբախտ ու դժգույն» «կարգավիճակին»:


Ալիևն իր խոսքում ասել է գրեթե այն նույնը, ինչ մոտ մեկ ամիս առաջ Ազգային ժողովի գլխավոր ամբիոնից հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եթե հայերն իրենցն էին համարում այս քաղաքը, ապա ինչո՞ւ 28 տարվա ընթացքում այստեղ ոչինչ չստեղծեցին: Ինչո՞ւ չկարողացան փրկել Շուշայի պատմական հուշարձանները: Բոլոր աղբյուրները չորացել են: Յուրաքանչյուր թաղամասում աղբյուր կար. այսօր դրանցից ոչ մեկում ջուր չկա: Պատմական բոլոր հուշարձանները ոչնչացված են: Եթե դա հայկական քաղաք է, ապա ինչո՞ւ էիք այն հողին հավասարեցրել»,- հռետորական հարցեր է տվել նա:


Թե անցնող երեք տասնամյակում ինչ է արել կամ չի արել Հայաստանը Շուշիում, թշնամին, իհարկե, կարող է հարցականի տակ դնել, բայց երբ նույն բանն անում է իմ երկրի առաջնորդը, ոչ միայն հուզում, այլև նվաստացնում է ինձ: Ալիևը, նման հայտարարություններ անելով, իհարկե, գլուխը պատին է տալիս, քանզի նոր մզկիթներ չկառուցելը (դեռ մի բան էլ եղածն ենք վերակառուցել) դեռ չի նշանակում, թե Շուշիում նոր շինություններ վեր չեն խոյացել կամ ենթկառուցվածքները զարգացած չեն եղել: Թշնամին, այո, նույն է, նա չի փոխվել, չի էլ փոխվելու, ցավոք, այդ պարզ աքսիոմն իշխանության վերին էշելոններում չեն հասկանում: Դեռ ավելին՝ տխմարագույն հայտարարություններով ադրբեջանական կեղծ քարոզչամեքենայի ջրաղացին ջուր են լցնում ու խոսում խաղաղասիրության և թուրքի հետ հարևանություն անելու մասին:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 77903

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ